-
25.04.2013|
18:17
Մինչ ԱԺ-ում լսումներն էին ընթանում, դահլիճում խորհրդարանի խոսնակը սփյուռքի նախարարի և երիտասարդների մասնակցությամբ հանդիպում էր անցկացնում: Սակայն լրատվամիջոցների համար այս «փակ-գաղտնի» հանդիպումը սպասվածից ավելի «բաց» ստացվեց:
Երբ լսումներից դուրս եկա, մի պահ թվաց, թե ԱԺ քառօրյան է ու Հովիկ Աբրահամյանն ինչ-որ բան է բացատրում ու հայտարարում, թե «այդ նախարարությունն ինքն է ստեղծել»:
-
17.04.2013|
15:22
Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ դատախազությունը վերահսկում է Ֆեյսբուք սոցիալական ցանցն ու մասնավորապես իր էջը: Այս հարցի առնչությամբ irates.am-ը գլխավոր դատախազությունից փորձեց ճշտել` որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում: «Անհեթեթություն է,-ասաց գլխավար դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը:
-
16.04.2013|
15:08
Irates.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության, նոր ոստիկանապետի նշանակման մասին և ինչ ակնկալիքներ ունի նոր ձևավորվելիք կառավարությունից:
-
12.04.2013|
16:11
ԱԺ ճեպազրույցներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վարդան Օսկանյանն ու Էլինար Վարդանյանը նշեցին, որ Երևանի ավագանու ընտրությունները մեծ պատասխանատվություն են պահանջում: Վարդան Օսկանյանը խոսեց քաղաքական օրակարգ ձևավորելու, իշխանության հետ երկխոսության անհրաժեշտությունից:
-
11.04.2013|
17:26
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն Ազգային ժողովի նիստում հանդես եկավ ընդարձակ ելույթով, որում անդրադարձավ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները քննող հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը:
-
10.04.2013|
18:03
«Դուք մեղքի զգացողություն չունե՞ք»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանին դիմեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և թվեց երկրում առակա սոցիալ-տնտեսական խնդիրները, աղքատության մակարդակը:
-
10.04.2013|
12:31
«Կարծում եմ` անտեղի վիրավորանքները, քննադատությունները իշխանություններին չի կարելի»,-ԱԺ նիստի սկզբում, երբ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ երեկվա դեպքերին և իրեն յուրահատուկ ձևով բնորոշումներ տվեց, ասաց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` խնդրելով, հորդորելով պատգամավորներին ելույթները կառուցել ըստ էության:
-
08.04.2013|
17:24
«Էկել եք ԱԺ պատգամավորին հանձնարարական եք տալիս, թե կարաք Կարֆուրի հետ կապվել: Բա ժողովուրդն ինչի է ձեզ պահում, բա դուք կապվեք: Բա դա ձեր գործն ա»,-տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին դիմեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
-
20.03.2013|
15:50
Այն, որ Ազգային ժողովի շատ պատգամավորներ ամբողջ նստաշրջանի ընթացքում «ձեն-ձուն» չեն հանում, նորություն չէ: Բայց որ դահլիճից դուրս էլ ոչ մի հարցի չեն ուզում պատասխանել, ստիպված ես մտածել, որ իրենք իրենց տեղում չեն: ԲՀԿ-ի գործարար պատգամավորներին փորձում էինք մի հարց ուղղել, սակայն բոլորն առանց ձայնագրիչի խոսում էին, իսկ այն տեսնելով` հեռանում:
-
18.03.2013|
14:28
Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին «Ժառանգությունը» Հովիկ Աբրահամյանին կրկին հիշեցրեց իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունը: Խոսնակը վերստին հորդորեց խմբակցություններին` հավաքվել-քննարկել: «Արտահերթ հնարավոր նիստ հրավիրելու համար Դուք պետք է որոշում ներկայացնեիք: Դուք դա չեք արել: Մենք այլևս այդ բանակցություններին չենք մասնակցելու: Խորհրդարանն իրավունք չունի անմասն մնա այն իրավիճակից, որ այսօր կա»,-ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Դուք մի առաջարկի մասին եք խոսում, որով պետք է լուծարվի այս ինստիտուտը և խոսում եք ԱԺ հեղինակության մասին: Դրա համար չեմ ուզում այդ հարցը քննարկել»: